ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) Բելգրադում հանդիպել են Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուորլիքը:
«Ուրախ եմ Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպել Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրին՝ քննարկելու ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցը: Մենք կաշխատենք միասին»,- նշել է Ուորլիքը:
ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 22-րդ խորհրդին մասնակցելու նպատակով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 3-4-ը կլինի Բելգրադում։ Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։