Ռեժիսոր և սցենարիստ Սթիվեն Սփիլբերգը խոստովանել է, որ արդեն դիտել է «Աստղային պատերազմներ. ուժի արթնացում» ֆիլմի վարձույթային տարբերակը և գոհ է մնացել, հայտնում է lenta.ru-ն: Նա ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել նկարահանել դրա ոչ մի մասը, սակայն դրանցից յուրաքանչյուրը դիտել է մի քանի անգամ:
«Ես մտածում եմ, որ «Ուժի արթնացումը» շանսեր ունի դառնալու բոլոր ժամանակների լավագույն ֆիլմը»,- նշել է Սփիլբերգը: Նա ավելացրել է, որ երեք անգամ դիտել է Ջեյ Ջեյ Աբրամսի ֆիլմը:
«Աստղային պատերազմներ»-ի յոթերորդ մասը կինոթատրոններում կմեկնարկվի դեկտեմբերի 17-18-ին: