Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը Բրյուսելի կողմից Անկարային նետված բլիթ է. Հայացք Երևանից

«ԵՄ-ն Թուրքիային քաղցրաբլիթ շպրտեց այն ժամանակ, երբ որ Թուրքիան որևէ դրական դերակատարում չուներ տարածաշրջանում ինչ- որ չափով խաղաղությանը նպաստելու գործում,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 29-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Թուրքիա գագաթաժողովին:

Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ գաղտնիք չէ Թուրքիայի բացասական դերակատարումը ահաբեկչության դեմ պայքարում. «Թուրքիան ասում է, որ ինքն էլ է մասնակցում այդ պայքարին, բայց միաժամանակ նպաստում է և՛ ԻՊ-ին ֆինասական աջակցությամբ, և՛ իր սահմանները թափանցիկ պահելով, և շատուշատ փախստականներ են անցնում, այդ թվում նաև ահաբեկիչները: Գաղտնիք չէ նաև այն, որ 120 երկրներից ԻՊ զինակիցներ են գալիս Թուրքիա և այնտեղից են տեղափոխվում Սիրիա և անցնում ԴԱԻՇ-ի շարքեր:

ԵՄ- Թուրքիա գագաթնաժողովում պետք է այս հարցերը քննարկվեին, բայց մենք լսում ենք նրանց որոշումների մասին առ այն, որ Թուրքիային տրամադրվում է 3 միլիարդ եվրո՝ փախստականերին Թուրքիայում՝ ճամբարներում պահելու համար: Բացի դրանից՝ ԵՄ-Թուրքիա բանակցությունները ավելի հաճախակի կլինեն, մեկ անգամի փոխարեն երկու անգամ գագաթնաժողով կհրավիրվի: Թուրքիային նաև տրվել է առանց վիզային ռեժիմի ճանապարհորդել դեպի Եվրոպա»:

Թևան Պողոսյանի խոսքով՝ փոխանակ բացատրեն, որ պետք է այլ քաղաքականություն վարել, քաղցրաբլիթ են շպրտում՝ ասելով՝ դրանով քո ուշադրությունն ուզում ենք հրավիրել, որ ուշադիր լինես մեր հրամաններին: Այս ամենը ոչ բարենպաստ ուղղությամբ կզարգանա, եթե ի վերջո ԵՄ-ն չփորձի պայմաններ առաջ քաշել Թուրքիայի քաղաքականությունը փոխելու ուղղությամբ:

«Ոչ միայն մեր պատմության, այլ նաև այս վերջին 2 շաբաթների ընթացքում մենք հասկացանք, որ Թուրքիան ճանաչում է միայն մեկ լեզու՝ ճնշումների լեզուն»,- նշեց Թ. Պողոսյանը հավելելով. «Թուրքիան ստանալով այս քաղցրաբլիթը՝ հնարավորությունը՝ կփորձի ԵՄ հետ հարաբերություններում ավելի մերձեցման գնալ, մենք բոլորս գիտենք, որ թուրքը թուրք է մնում: Թուրքիան, ունենալով այս հնարավորությունը, իր վարքագիծը չի փոխելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում