ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է «Բատակլան» թատրոն, որտեղ տեղի էր ունեցել նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչություններից մեկը, և հարգել է զոհերի հիշատակը։ Այս մասին հայտնում է ABC News-ը։
Օբամային, ով Փարիզ էր այցելել կլիմայի հարցով գագաթնաժողովի շրջանակում, ահաբեկչության վայրում ուղեկցել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
ԱՄՆ նախագահը մեկ սպիտակ ծաղիկ է դրել ահաբեկչության վայրում, որից հետո գլուխ է խոնարհել ու որոշ ժամանակ լուռ նայել ծաղիկներին ու մոմերին։
Ավելի վաղ «Բատակլանի» մոտ ծաղիկներ էր դրել նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։