Թուրքիան պնդում է մինչև 2016թ. վերջը Եվրամիության հետ առանց այցագրի ռեժիմ սահմանելու վրա: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրին:
«Անկարան պնդում է մինչև հաջորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր առանց այցագրի ռեժիմ սահմանելու մասին համաձայնագիր կնքելու վրա»,- ասել է աղբյուրը:
Նրա խոսքով` Թուրքիան մտադիր է 2016թ. հունիսին ռեադմիսիայի մասին համաձայնագիր ստորագրել, որը նախատեսում է Թուրքիա վերադարձնել անօրինական ներգաղթյալներին, որոնք ԵՄ են ժամանել տարանցիկ ճանապարհով: