Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «կոլորադցի հրաձիգը» ձերբակալվելիս գոռացել է. «Ո՛չ երեխաների անդամահատմանը», գրում է bbc.com-ը:
Շաբաթ օրը Կոլորադո Սփրինգսում Planned Parenthood ընտանիքի պլանավորման կենտրոն ներխուժած զինված անծանոթի և ոստիկանների միջև փոխհրաձգության արդյունքում զոհվել է երեք մարդ, ինը՝ հոսպիտալացվել:
Իշխանությունները տեղեկացրել են 57-ամյա Ռոբերտ Լյուիս Դիարի ձերբակալության մասին: Դիարը միայնակ է ապրում Կոլորադոյից 105 կմ դեպի արևմուտք գտնվող Հարսթել քաղաքում՝ իրեն չպատկանող տանը: Ավելի վաղ, նա փոքրիկ իրավախախտումների համար ևս ձերբակալվել է: