Գյումրիում այսօր «Նոր Հայաստան» փրկության ճակատը կազմակերպել էր իրազեկման հավաք-երթ:
«Այս քաղաքը նման է մեղվի փեթակի, բայց ես շատ եմ ցավում, որ 20 տարի ի վեր այս քաղաքը մեղվից չսովորեց բոռը սատկացնել: Մի՞թե կարելի է 20 տարի շարունակ փեթակի մեջ բոռ պահել, այն աստիճան, որ էլ մեղու չենք ծնում: Այսօր հայ մտքի և բազկի շնորհիվ այս ռեժիմը այստեղից վռնդվելու է: Դեկտեմբերի 1-ին ծնունդ կտանք ազատությանը, մեր պետականությանը,- նշեց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանն իր ելույթում: