Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ` Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) բեռնատարների կողմից Սիրիա զենք փոխադրելու գործով բացվել է դատական երկրորդ հայցը։
Երեկ առաջին հայցի շրջանակներում կալանքի տակ վերցվեցին MİT-ի կողմից Սիրիա զենք փոխադրելու ձախողված փորձի մասին հրապարակած Cumhuriyet («Հանրապետություն») թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն ու Անկարայում թերթի լրագրող Էրդեմ Գյուլը։
MİT-ի բեռնատարների գործով նոր հայց է բացվել Sol Haber («Ձախ լուր») պորտալի նախկին պատասխանատու տնօրեն Հաֆիզե Քազջըի նկատմամբ։ Նրան նույնպես մեղադրում են պետական գաղտնիք հրապարակելու համար, ինչի համար նրան սպառնում է 1-3 տարվա ազատազրկում։ Քազջըի գործով առաջին դատալսումը տեղի կունենա 2016 թվականի մարտի 9-ին։