Նիգերիայի ափերի մոտ լեհական «Զաֆիր» բեռնատար նավի 5 նավաստի է առևանգվել՝ ներառյալ կապիտանը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշիկովսկուն:
Նախարարի խոսքով՝ անձնակազմի ևս 11 անդամ բարիկադավորվել են նավի ներսում առևանգիչների ձեռքը չընկնելու համար:
Տուժածների մասին տեղեկություն չի ստացվել:
Նախարարը հավելել է, որ ներկայումս Լեհաստանի կառավարությունը սպասում է, թե երբ առևանգիչները կապ կհաստատեն իշխանությունների հետ: Նախնական վարկածով՝ խոսքը նավթի ծովահենային գրավման մասին է:
Նավն ընթացել է Բելգիայից Նիգերիա, տեղափոխել է մետաղական ամբարձիչներ և այլ տեխնիկա: