Հունաստանին 6 տարի պատուհասած տնտեսական ճգնաժամը հանգեցրել է նրան, որ երիտասարդ հույն աղջիկները սեքս են առաջարկում սենդվիչի գնով։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Հետազոտությունը, որը կապված է ավելի քան 17 հազար սեքս-ծառայողների գործունեության հետ, ցույց է տվել, որ մարմնավաճառությամբ զբաղվող կանանց թվով ներկայում Հունաստանն առաջ է անցել Արևելյան Եվրոպայից, և ինտիմ ծառայությունները Հունաստանում շատ ավելի էժան են, քան այլ եվրոպական երկրներում։
Նշվում է, որ մինչ ճգնաժամի սկսվելը կես ժամ մարմնավաճառի ծառայություններից օգտվելն արժեցել է 53 դոլար, իսկ հիմա միջին արժեքը կազմում է 2.12 դոլար։
Համաձայն անցկացված վերլուծության ՝ հույն աղջիկները սկսում են մարմնավաճառությամբ զբաղվել 17-20 տարեկանում։