Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Սիրիայում գործող ահաբեկիչներին և այդպիսով «5 տարի մեզ հարվածում է մեջքից»: Այս մասին հայտնում է RIA Nօvosti-ն:
«Իսկապես, մենք համամիտ ենք Ռուսաստանի նախագահ (Վլադիմիր) Պուտինի ասածին, որ դա իսկապես մեջքից հարված էր Ռուսաստանին: Եվ մենք արդեն 5 տարի ասում ենք, որ Թուրքիան օգնում, աջակցում է ահաբեկիչներին գաղափարախոսական պատճառներով, այսինքն՝ այս 5 տարիների ընթացքում ամեն օր հարվածում է մեզ մեջքից»,- հայտարարել է նա իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից առաջ: