Monday, 13 05 2024
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ փորձն ընթացիկ տարում

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 26-ին խախտեց տևական լռությունն ու հանդես եկավ հոդվածով, որտեղ ևս մեկ անգամ իր «ոչ»-ն ասաց Սահմանադրության փոփոխության հանրաքվեին, սակայն համեմելով այն աշխարհաքաղաքական մարտահրավերների վերաբերյալ բավականին ուշագրավ դիտարկումներով և ռիսկերի թվարկումով, այդ ամենին զուգահեռ՝ ըստ էության դրանց բարդ լաբիրինթոսից դուրս գալու հարցում աջակցության պատրաստակամություն հայտնելով Սերժ Սարգսյանին:

Մեծ հաշվով, 2015 թվականի ընթացքում սա Սերժ Սարգսյանին հասցեագրված Տեր-Պետրոսյանի համանման երկրորդ մեսիջն է: Առաջինը տեղի ունեցավ 2015 թվականի փետրվարյան իրադարձությունների ֆոնին, երբ փետրվարի 16-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկով՝ հանդիպել ու քննարկել ապրիլի 24-ի կապակցությամբ համահայկական հռչակագրի նոր տեքստ:

Հետաքրքրական է, որ Տեր-Պետրոսյանի այդ առաջարկ-բաց նամակը համընկավ Հովիկ Աբրահամյանի տանը հաշտության համաձայնագրի հետ, որ կնքում էին ոչ իշխանական բևեռի նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը՝ ՀՅԴ-ի և Սամվել Կարապետյանի քավորությամբ: Իսկ թե ինչ էր նախորդել այդ իրադարձություններին, երևի թե կարիք չկա ևս մեկ անգամ հանգամանալից հիշեցնելու՝ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելու որոշման մասին, այդպիսով կազմաքանդելով ոչ իշխանական բևեռը, որի կազմում էին ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», որոնք 2014-ի աշնանը հայտարարել էին համաժողովրդական շարժման մասին:

Ահա, այս ֆոնին բավական նկատելի էր, որ ոչ իշխանական բևեռի կազմաքանդումից հետո, հատկապես այն պայմաններում, երբ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի վերջնագրից հետո ոչ թե գնաց մերժելու, այլ ընդամենը հաշտվելու ճանապարհով, Տեր-Պետրոսյանը որոշեց հոգ տանել իր և իր գլխավորած ուժի քաղաքական ճակատագրի մասին և իր նամակով, ըստ էության, հայտնում էր Սերժ Սարգսյանի հետ գործակցության պատրաստակամություն: Սարգսյանը, սակայն, Ծառուկյանի հետ հաշտությունից հետո մերժեց այն՝ Տեր-Պետրոսյանին ակնարկելով, որ կարող է հանդիպել իր հետ, բայց միմիայն այլ ուժերի շարքում: Դա էլ չընդունեց Տեր-Պետրոսյանը, և Սարգսյանը անցավ սահմանադրական փոփոխություններին, որոնց, ինչպես հայտնի է, ՀԱԿ առաջնորդը դեմ հանդես եկավ:

Եվ ահա, այժմ նա երկրորդ փորձն է անում՝ Սերժ Սարգսյանին ուղղելով համագործակցության պատրաստակամության մեսիջ: Եվ երկրորդ փորձն էլ կատարվում է ներքաղաքական հետաքրքրական իրավիճակում, երբ ԱԱԾ-ն և ոստիկանությունը Սերժ Սարգսյանի «հրամանատարության» ներքո բացահայտել են ներքին ռազմական դիմադրության «օջախ»: Առայժմ այն չեն կապել որևէ քաղաքական խմբի հետ, սակայն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը դրանով ցույց է տալիս, որ լիովին տիրապետում է իրավիճակին: Եվ ահա, այս ֆոնին Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ մեսիջն է հղվում, ինչը կարող է պայմանավորված լինել կա՛մ այն հանգամանքով, որ Տեր-Պետրոսյանը ռադիկալ դիրքորոշումը համարում է անհեռանկար և մարգինալությունն անխուսափելի դարձնող, կա՛մ էլ համարում է, որ Սերժ Սարգսյանի ուժի ցուցադրումը իրականում ոչ թե նրա իրական ուժի, այլ հենց թուլության, անզորության և ինչ-որ իմաստով խուճապի վկայություն է՝ կարևոր չէ ներքին, թե արտաքին հարցերում, որի պարագայում Սարգսյանը կարող է հակված լինել գործակցության, եթե լինի համապատասխան առաջարկ:

Այսինքն՝ Տեր-Պետրոսյանն իրեն բնորոշ պրագմատիզմով փորձում է հասնել հնարավորին, այդ ընթացքում չվախենալով տոնայնության և շեշտադրումների որոշակի կտրուկ շրջադարձերից: Տեր-Պետրոսյանի այս նախաձեռնությունը կարող է իր հետ բերել որոշակի շարժ ամբողջ ընդդիմադիր դաշտում: Հատկապես, եթե ուշանա Սերժ Սարգսյանի մերժումը, և առավել ևս, եթե այդպիսին ընդհանրապես չլինի: Այն, որ լռությունը դիտվելու է նրա համաձայնության նշան՝ առնվազն կարճաժամկետ կտրվածքով, անկասկած է: Իսկ դա նշանակում է, որ այդ դեպքում քաղաքական ամբողջ դաշտը համարելու է, որ Սերժ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի միջև հասունանում է որևէ նոր խաղ:

Առավել ևս, երբ Տեր-Պետրոսյանն իր նոր առաջարկին տալիս է աշխարհաքաղաքական համատեքստ, այսինքն՝ մի շրջանակ, որը լիարժեք «ստուգման ենթակա» չէ ներքին սուբյեկտների համար, հետևաբար նրանց համար իրավիճակը ամբողջապես չափելի ու գնահատելի չէ, ինչը նշանակում է, որ կասկածներն ու զանազան ենթադրությունները կլինեն անխուսափելի: Ընդ որում՝ բացառված չէ նաև, որ Սերժ Սարգսյանն էլ դեմ չի լինի սնուցել դրանք, այդպիսով փորձելով նաև թեստավորել ներկայիս դաշտը և այսպես ասած՝ իր համար կառավարելիությունը մեծացնել:

Այստեղ, իհարկե, հետաքրքրության առաջին առարկան այն է, թե ինպես կարող է արձագանքել Ռոբերտ Քոչարյանը: Ավելին՝ բացառված չէ նույնիսկ, որ Տեր-Պետրոսյանի նոր փորձը թելադրված է նաև այն մտավախությամբ, որ Սերժ Սարգսյանը կարող է պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանի հետ, կամ Քոչարյանը կարող է գնալ Սարգսյանի հետ պայմանավորվածության: Առավել ևս, երբ մի քանի օր առաջ նրա հերթական հարցազրույցից հետո ՀՀԿ-ականները սկսեցին հայտարարել, որ Քոչարյանը մեղմել է դիրքորոշումը:

Տեր-Պետրոսյանը երկար ժամանակ ակնհայտորեն փորձում էր խաղալ Քոչարյան-Սարգսյան հակասության վրա, սակայն երկրորդ նախագահի վերջին հարցազրույցից հետո հետաքրքրական էր ՀԱԿ-ի առաջարկը, երբ այդ կուսակցության խմբակցության ղեկավարը Քոչարյանի «ոչ»-ը գնահատելու հարցադրմանն ի պատասխան ասել է, որ այդ նա պետք է գնահատի իրենց «ոչ»-ը, ոչ թե իրենք, քանի որ ի տարբերություն Քոչարյանի, իրենք ակտիվորեն առաջ են տանում «ոչ»-ը և քայլեր են անում դրա հաղթանակի ուղղությամբ: Այսինքն՝ այդ արձագանքում նկատելի է, որ ՀԱԿ-ը Քոչարյանի հանդեպ ուներ որոշակի միտումնավոր պասիվության կասկածներ, և դրան էլ հաջորդել է Տեր-Պետրոսյանի քայլը, որտեղ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի հրապարակային հայտարարությունների, Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին կոնցեպտուալ մոտեցումներ է առաջարկում: Հարցն այն է, թե ինչն ավելի նախընտրելի կլինի Սարգսյանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում