Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է նոյեմբերի 30-ին հանդիպել Փարիզում, սակայն ռուսական կողմից դեռ պատասխան չի ստացել, հաղորդում է RIA Novosti-ն:
«Ես հանդիպում եմ խնդրել ռուսական պետության ղեկավար Պուտինի հետ` նոյեմբերի 30-ին, Փարիզում, սակայն պատասխան դեռ չեմ ստացել»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Փարիզում կլիմայական գագաթնաժողովի (նոյեմբերի 30) «շրջանակներում» Պուտինի և Էրդողանի առանձին հանդիպում չի նախատեսվում: