Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստան-Թուրքիա Մշակութային փոխադարձ տարին, որը պլանավորված է 2017 թվականին, չեղյալ է հայտարարվելու։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
Նրա խոսքերով՝ մոտ ժամանակներս անհնար են մշակույթի ոլորտում մասշտաբային ակցիաները, և որ անտակտություն կլիներ իրենց օդաչուների ողբերգական մահից հետո Թուրքիայի հետ մշակութային համագործակցության մասին խոսելը։ Նա ընդգծել է, որ Սու-24-ի վրա հարձակումից հետո անհրաժեշտ է վերաիմաստավորել հարաբերությունների ձևաչափը։