Թուրքիայի քաղաքացիները խնդիրներ են ունենում Ռուսաստան մուտքի ժամանակ: Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը հաստատել են Թուրքիայի դեսպանատանը:
«Զանգահարում են մեր քաղաքացիները, բողոքում են, որ նրանց թույլ չեն տվել անցնել: Նրանք ռուսերեն չգիտեն, այդ պատճառով պատճառները նրանց անհայտ են»,- ասել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչը:
RBK-ի տեղեկությամբ՝ արդեն Թուրքիայի մոտ 30 քաղաքացի ետ են ուղարկվել Թուրքիա:
Դեսպանատանը BBC-ին նաև հայտնել են Ռուսաստանի հետ սահմանը հատելիս Թուրքիայի քաղաքացիների խուզարկության խստացման մասին: