Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի շարք խախտումներ և խնդիրներ է հայտնաբերել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեության մեջ և դրանք ներկայացրել Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությանը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
«Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք ՀՀ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է: Մենք բացահայտումների փաթեթն արդեն ուղարկել ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն և քանի որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությաունը հանդիսանում է Ռուսական երկաթուղիների 100 տոկոսանոց դուստր ընկերությունը, մենք այդ փաթեթն արդեն իսկ ուղարկել ենք նաև ՌԴ հակամենաշնորհային ծառայություն, քանի որ տրանսպորտային ոլորտը գտն վում է նրա ուշադրության կենտրոնում: Ռուսական կողմն էլ ունի բացահայտված բազմաթիվ խնդիրներ և մինչ փաթեթն ուղարկելը՝ մենք հարցը քննարկել ենք ռուս գործընկերների հետ: Խնդիրները նրանց շատ են հետաքրքրել և իմ ռուս գործընկերը խոստացել է հետաքննություն անցկացնել այդ ուղղությամբ, մանրամասն ուսումնասիրել, անհրաժեշտության դեպքում վարույթ հարուցել Ռուսական երկաթուղի ընկերության նկատմամբ և կիրառել խիստ պատասխանատվության միջոցներ»,- ասել է Շաբոյանը: