Բորբոքային պրոցեսներից առաջացած հիվանդություններից պաշտպանվելու համար հարկավոր է ավելի հանգիստ արձագանքել շրջապատի հանգամանքներին, հայտնում է healthyliving.com.ua-ն: Փիթսբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ շուտ բորբոքվող մարդիկ ավելի են հակված հիվանդանալու, քան հավասարակշռվածները:
Փորձերի արդյունքում մասնագետները եկել են այն եզրակացության, որ «նույնիսկ աննշան սթրեսը բարձրացնում է օրգանիզմում բորբոքային ռեակցիա առաջանալու, իմունիտետի նվազեցման և հիվանդանալու հավանականության մեծացման ռիսկը` այդ թվում ծանր»:
Կամավորների մասնակցությամբ փորձերը ցույց են տվել, որ դյուրագրգռության մակարդակի նույնիսկ մի փոքր բարձրացումը առաջացնում է սրտի զարկերի արագացում և արյան քիմիական բաղադրության փոփոխություն: Մասնավորապես, այդ մարդկանց մոտ գրանցվել է ցիտոկին ինտերլեյկին-6-ի բաձր մակարդակ, որն էլ հենց օրգանիզմում բորբոքումների նշան է: