Գլազգոյում ընթացող մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնությանում Հայաստանի ներակայացուցիչ Հարություն Մերդինյանը բրոնզե մեդալակիր դառնալուց հետո խոսել է Օլիմպիական ուղեգիր նվաճելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից:
«Ընդհանուր առմամբ` լավ ելույթ ունեցա: Ամեն ինչ նորմալ էր: Ինչ-որ տեղ սխալներ կային, կարող էի ավելի լավ հանդես գալ: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց Օլիմպիական ուղեգիր նվաճել»,- ՀԱՕԿ լրատվականի լրագրողի հետ զրույցում ասել է Հարություն Մերդինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) վարժությունում, հավաքելով 15.500 միավոր, դարձել է մարմնամարզության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հայ մարմնամարզիկը ապահովել է Օլիմպիական խաղերի ուղեգիր:







































