Իտալիայում ծովի հատակին ստեղծվել է աշխարհում առաջին ստորջրյա ֆերման՝ «Nemo’s Garden»-ը: Այնտեղ, 6-12 մ խորության վրա սկսել են աճեցնել կանաչեղեն, հատապտուղ, սխտոր, լոբի և այլ բանջարեղեն, գրում է AgriActa-ն:
Նախագիծը ղեկավարում է Լուկա Քամբերինին: Նրա տեղեկացմամբ՝ ֆերման թույլ է տալիս խուսափել բոլոր այն բազմաթիվ խնդիրներից, որոնց անպայման բախվում են Իտալիայի հարավի ֆերմերները՝ շոգ եղանակը, երաշտը և ցածր արտադրողականությունը:
Ջրի տակ եղանակի տատանումները քիչ են, հեշտությամբ կարելի է խոնավությունը պահպանել 83% մակարդակի վրա, իսկ ածխաթթու գազի մակարդակը շատ բարձր է: