Սաուդյան Արաբիայի հում նավթի կոմերցիոն պաշարները այս տարվա օգոստոսին ավելացել են՝ հասնելով 2002 թվականից ի վեր առավելագույնի՝ 326,6 մլն բարելի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Հուլիսին այդ ցուցանիշը կազմել է 320.2 մլն բարել։
Էր-Ռիադը նավթի խոշորագույն համաշխարհային արտահանող է, սակայն օգոստոսին արտահանումը ընկել է՝ 7.27 մլն-ից հասնելով օրական 7 մլն-ի։
Երկրի նավթի հումքի պաշարները 2015-ի մայիսից գտնվում են ռեկորդային նշագծերի վրա։ Հունիսին սահմանվել էր օրական 10.56 մլն բարելի արդյունահանման ռեկորդային ցուցանիշ՝ առաջին անգամ 1980 թվականից հետո։