«Ամենայն հավանականությամբ մի լղոզված որոշում կկայացվի, որից գլուխ չենք հանի, թե Փերինչեքը պիտի դատապարտվի, թե ոչ: Առանձնապես խանդավառ չեմ տարբեր երկրներում այդ օրենքների, բանաձևերի, հայտարարությունների, որոշումների ընդունումով, այդ թվում՝ նույնիսկ քրեորեն պատժելի օրենքի կապակցությամբ,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ անդրադառնալով Փերինչեքի գործով դատավարության գործընթացին:
-Մեր խնդիրն այն չէ, որ այս կամ անձնավորությանը մերժողականության համար դատապարտեն, ազատազրկեն: Մեր խնդիրը հայրենիքն է, որը մենք կորցրել ենք Ցեղասպանության արդյունքում, և ամեն ինչ պետք է անենք, որ հայրենիքը վերականգնենք, ոչ թե այս կամ այն թուրք դիվանագետի կամայական ելույթներին արձագանքելով ազգովի նվիրվենք այդ խնդրին, որպեսզի կարողանանք մեղադրյալի աթոռին նստեցնել ինչ-որ մի թուրք դիվանագետի: Սա չէ մեր խնդիրը, սա մեր պայքարի մեխը չէ:
Եկեք պայքարի այդ տարբերակը թողնենք և զբաղվենք իրավական-քաղաքական դաշտում իրական հատուցման խնդրով»: