Իտալիայում սենատորները հավանության են արժանացրել բարեփոխումների նախագիծը, որը ենթադրում է խորհրդարանի վերին պալատի լիազորությունների սահմանափակում: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Նրանք պալատում կրճատել են իրենց թիվը: Սենատը նաև կզրկվի կառավարության հրաժարականի մեխանիզմը թողարկելու հնարավոությունից:
«Սենատը հավանության է արժանացրել բարեփոխումները: Կողմ են քվեարկել 179 սենատորներ»,- Twitter-ի իր էջում գրել է վարչապետ Մատեո Ռենցին: