Sunday, 12 05 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն

Հովիկ Աբրահամյանը մասնակցել է միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի մրցանակաբաշխությանը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքների ամփոփման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի օլիմպիադային մասնակցել է ավելի քան 850 երիտասարդ աշխարհի տարբեր երկրներից: Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն, գլխավոÖ € հովանավորը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ այն կարևոր հարթակ է միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ տաղանդավոր մասնագետներին բացահայտելու, նրանց ձեռքբերումները գնահատելու և դրանով իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժը լիարժեք իրացնելու համար:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և պատահական չէ, որ այն ՀՀ կառավարության ծրագրի գերակա ուղղություններից է: Վարչապետի խոսքով՝ ոլորտում արձանագրվող աճն ու առաջընթացը ոգևորիչ են և միևնույն ժամանակ պարտավորեցնող, որ կառավարությունը հետևողականորեն շարունակի ՏՏ բնագավառի զարգացմանն ուղղված քաղաքականությունը: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ տեխնոլոգիաները և գիտելիքը մեր երկրի զարգացման հենքն են, և ՀՀ կառավարությունն ամեն կերպ սատարելու է ՏՏ ոլորտում որակյալ կադրերի բացահայտմանն ու խ րախուսմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ Հայաստանը խոստումնալից ապագա ունի այս բնագավառում, քանի որ հարուստ է նման բարձրակարգ ու որակյալ երիտասարդ կադրերով:
Վարչապետը շնորհավորել է միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի բոլոր մասնակիցներին, մաղթել էլ ավելի մեծ առաջընթաց, նորանոր հաջողություններ և շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին, կազմակերպիչներին ու հովանավորներին օլիմպիադայի գաղափարը կյանքի կոչելու համար:

Այնուհետև կառավարության ղեկավարը հատուկ մրցանակ է հանձնել «Լավագույն արդյունք Հայաստանից» անվանակարգում հաղթող ճանաչված Գրիգոր Հովսեփյանին: Իր հերթին «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին պարգևատրել է միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի հոբելյանական հուշամեդալով:

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադային կարող են մասնակցել մինչև 30 տարեկան ուսանողներ և ճարտարագետներ Հայաստանից, ինչպես նաև աշխարհի այլ երկրներից: Օլիմպիադայի նպատակն է խթանել միկրոէլեկտրոնիկայի զարգացումը Հայաստանում և մյուս մասնակից երկրներում, բացահայտել և խրախուսել երիտասարդ տաղանդավոր կադրերին, մեծացնել միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը երիտասարդ մասնագետների շրջանում, բարելավել այս բնավագառի կրթական ծրագրերը և ձևավորել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում երիտասարդ մասնագետների համայնք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում