Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Վլադիմիր Գասպարյանը բարձրացրել է ոստիկանության աշխատանքը սկզբունքորեն վերափոխելու խնդիրը

Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, քննարկվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա բաժինների 2015 թվականի ինն ամիսների գործունեության արդյունքները, որոնք ներկայացրել է վարչության պետ Աշոտ Կարապետյանը:

Վլադիմիր Գասպարյանը հիմնականում դրական է գնահատել մայրաքաղաքի ոստիկանների աշխատանքը՝ միաժամանակ ուշադրություն հրավիրելով ծառայության մեթոդաբանությունը մշտապես կատարելագործելու և արդիականացնելու անհրաժեշտությունը:

Ոստիկանության պետը կրկին կարևորել է գործնական պարապմունքների նշանակությունը, հատկապես երիտասարդ կադրերի պատրաստության, նրանց նախորդ սերնդի փորձը հաղորդելու, ժամանակակից ոստիկանի ձևավորման գործընթացում:

Վլադիմիր Գասպարյանը բարձրացրել է ոստիկանության աշխատանքը սկզբունքորեն վերափոխելու խնդիրը՝ ընդգծելով, որ չկան ի սկզբանե պատրաստ լուծումներ, և ոստիկանն իր գիտելիքների ու պատրաստականության շնորհիվ միայն կկարողանա արդյունավետ գործել բոլոր իրավիճակներում:

Վլադիմիր Գասպարյանը կարևորել է անչափահասների հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու առաջնահերթությունը՝ նկատելով, որ չնայած դեռահասների հետ տարվող ծավալուն աշխատանքին և դպրոցական տեսուչի ինստիտուտի կայացմանը, կոնկրետ օպերատիվ աշխատանքը անչափահասների շրջանում կատարելագործման կարիք ունի, ինչին կարելի է հասնել հիմնվելով նաև ոստիկանության վետերանների վրա, որոնք այսօր չափազանց օգտակար ու գնահատելի գործ են կատարում:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում