Tuesday, 14 05 2024
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք

Րաֆֆի Հովհաննիսյանի Հայաստանից հեռանալն անձնական ընտանեկան հարցերով ինձ համար շա՜տ վատ նախանշան է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

-Պարոն Հայրիկյան, այսօր տեղի ունեցավ «Նոր Հայաստան» միասնական ճակատի ձևավորման մեկնարկը, որին անդամակցողների մեջ Ձեզ և ձեր կուսակցությունը չտեսանք:

-Ըստ էության որևէ նոր բան չի ստեղծվել, սա գործող հանրային փրկության ճակատն էր նույն կազմով: Մենք ինձ մոտ հոկտեմբերի 7-ին հանդիպեցինք, այդ ժամանակ հստակեցրինք, որ քանի որ գտնում ենք՝ ինչ-որ վերկուսակցական կառույց ստեղծելու անհրաժեշտություն այս պահին չկա և անունն էլ մեզ դուր չի գալիս, քանի որ անիմաստ անուն էր, բայց չխանգարելու, աջակցելու համար մենք դիտորդի կարգավիճակով կաշխատենք:  Մենք առաջարկում էինք բացարձակ ժողովրդավարության այլընտրանքային տարբերակը դարձնել կիզակետ, ինչը մենք ներկայացրել ենք: Մեր գործընկերները սիրով ընդունեցին, որ դա  արձանագրվի հռչակագրում, ինչը և եղավ: Այսօր առաջնահերթ խնդիր կա՝ այս հակասահմանադրական դավադրությունը կանխելն է: Եվ քանի որ այդ հարցում «Չենք անցկացնի» ճակատը կա, որին իրենց ցանկությամբ մենք դրական աչքով ենք նայում, նույնիսկ միացանք հայտարարությունը, մենք որոշեցինք, որ դիտորդի կարգավիճակում աշխատելն ավելի ճիշտ կլինի, քանի որ երբ իրենք ստեղծվեցին, կտուկ ոչ ասացին մյուս ճակատին, չնայած ավելի գործնական էին: Եվ  կարծում եմ, դիտորդի կագավիճակում աշխատելը մեզ որևէ հարցում չի սահմանափակում, իրենց էլ հնարավորություն կտա ավելի կուռ աշխատել: Ընդհանրապես  ճիշտ կլիներ, որ բոլորը հստակեցնեին, որ այսօր կա առաջնային խնդիր, որը չի հակասում մեծ խնդրին՝ իշխանափոխության խնդրին, ավելին՝ նպաստում է: Այդ առաջնային խնդիրը  հակասահմանադրական գործընթացը մերժելն է: Դրան զուգահեռ մենք ուզում էինք, որ չստացվի այնպես, որ ոչ ենք ասում և վերջ:

Բացի այդ, դու հայտարարում ես, որ պետք է լինի մամուլի ասուլիս, որին պետք է ներկա լինեն այս մարդը, բայց հետո հայտարարեն, որ ընտանեկան անձնական գործերով պետք էր Հայաստանից հեռանալ:

-Ըստ Ձեզ՝ որքանո՞վ հնարավոր կլինի հաջողել, երբ աջանային դիտարկվում է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների պահանջն են  առաջ մղում:

-Ամբողջ հարցն այն է, որ մենք այդ կազմով ընդունել էինք հռչակագիր և այդ բոլոր խնդիրների մասին խոսվել է, և որևէ բան երկրորդական չի համարվել, նրանք իրար չեն հակասում, բայց մենք միշտ պետք է կարողանանք առաջնային խնդիրը երկրորդականից զանազանել: Հիմա որպեսզի այս հարցերում տարաձայնություններ չլինեին, մենք շատ հանգիստ ասացինք՝ դիտորդի կարգավիճակում կլինենք,  եթե մեր կարծիքով ճիշտ բան կլինի, համարեք Ձեզ հետ ենք, իսկ եթե պետք է  ժամավաճառությամբ զվաղվենք, նույն բանը տասն անգամ հայտարարենք, ուրեմն ձեռնպահ կմնանք:

-Ի՞նչ եք կարծում, հնարավոր է, որ «Ոչ» -ի բոլոր ճակատները ինչ-որ պահից միավորվեն և արդյունք արձանագրենք:

-Փորձը պետք է արվի, բայց դու այդ փորձը չես կարող անել և հայտարարել, որ մեկ ճակատ ես ստեղծում, ու կոչ ես անում, որ մյուս ճակատն էլ մտնի այդ ճակատի մեջ: Դա հոգեբանական մարտավարական ճիշտ մոտեցում չէ: Կարծում  եմ՝ մենք դիտորդի կագավիճակով ավելի կնպաստենք, որովհետև մենք մյուս ճակատաի հայտարարությանն էլ ենք միացել: Եվ փաստորեն «Նոր Հայաստան»  ճակատը, որ հիմա կա, այդ ամենը սկսվել է հրապարակում կազմակերպած մեր հանրային քննարկումներից: Եվ եթե նախաձեռնողի անուն պետք է նշվի, գոնե այդ ցուցակում մենք կանք: Բայց պետք է հրատապ մի բան անել, և այս հարցում «Չենք անցկացնի» ճակատն ավելի գործնական է տրամադրված, բայց նրան էլ պակասում է համագործակցելու մշակույթը, որովհետև չի կարելի որոշում ընդունել և ասել, թե գիտեք, մենք այդ որոշումն ընդունել ենք, և այսպես պետք է արվի: Եթե ուզում ես համագործակցություն լինի, ուրեմն պետք է քո գործընկերներին ոչ միայն իրազեկես, այլ լսես նաև նրանց, թե ինչ առաջարկներ ունեն: Բայց ամենը թողնված է երիտասարդների վրա, իրական ուժերը կողքի վրա են, այդտեղ շտկելու բաներ կան, և պետք է շտկենք, ոչ թե կանգնենք, ասենք՝ վայ էս ինչ արեցիք: Պետք է շտկենք և առաջ գնանք:

-Կարծիք կա, որ հին դեմքերով «Նոր Հայաստան» չի լինում: ՈՒժեր կան այստեղ, որոնք իրար հետ ճանապարհ են անցել, հետո կիսատ թողել պայքարը:

-Այսօրվա ասուլիսի հիմնական դեմքերից մեկի բացակայությունն ինձ համար վատ նախանշան է: Րաֆֆի Հովհաննիսյանն անկնկալ մեկնել է, բայց անակնկալ ես կարող եմ Հայաստան շտապել, իսկ անակնկալ Հայաստանից հեռանալը անձնական ընտանեկան հարցերով, ինձ համար շա՜տ վատ նախանշան է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում