Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները հավանություն է տվել պարբերականի տպագիր տարբերակում ամբողջովին մերկ կանանց լուսանկարների հրապարակման դադարեցմանը։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Ամսագրի ներկայացուցիչները հայտարարել են, որ երբ համացանցից օգտվող յուրաքանչյուր մարդ կարող է հասնել սեքսուալ բնույթի՝ ցանկացած երևակայությանը հասանելի կոնտենտի, հին քաղաքականությունը պահպանելն անիմաստ է։
Այդ որոշումն ուժի մեջ կմտնի 2016 թվականի մարտից։