Երգչուհիներ Քեթի Փերին և Քրիստինա Ագիլերան իրենց աջակցությունն են հայտնել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին՝ հայտնում է The Hollywood Reporter-ը:
Լոս Անջելեսի իրենց տանը Քրիստինա Ագիլերան ամուսնու՝ Մեթյու Ռաթլերի հետ դրամահավաք է կազմակերպել՝ հաջակցություն Քլինթոնի:
Քլինթոնին հրապարակայնորեն աջակցություն է հայտնել նաև Քեթի Փերին, ով անցյալում աջակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և նրա երդմնակալության արարողության ժամանակ ելույթ է ունեցել հայրենասիրական հագուստով: