Անկարայում անհասանելի են դարձել Twitter-ը և Facebook-ը: Այս մասին հայտնում է BGN News-ը:
Պարբերականն արգելափակման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունների չի տիրապետում, բայց նշում է, որ իշխանություններն ավելի վաղ սոցիալական հարթակների արգելափակման են դիմել անվտանգության սպառնալիքի դեպքում:
Սոցցանցերն անհասանելի են դարձել անմիջապես պայթյուններից հետո, որոնք որոտացել են Անկարայում: Ահաբեկչությունը տեղի է ունեցել երկրի իշխանությունների և քուրդ արմատականների միջև հակամարտության դեմ խաղաղ ակցիայից առաջ: Վերջին տվյալներով՝ պայթյունների հետևանքով զոհվել է 86 մարդ, ևս 186-ը վնասվածքներ են ստացել: