Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

Հայ-թուրքական գործընթացով Սերժ Սարգսյանը միջազգային հանրության կողմից օրինականացրեց իր ընտրվելը. Կայծ Մինասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը։

– Պարոն Մինասյան, այսօր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման օրն է։ 2008 թվականին ի՞նչ ներքին և արտաքին պատճառներ կային, որ ստիպեցին Սերժ Սարգսյանին գնալ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը։

– Արտաքին առումով մեկ հարց կար. ռուսները չէին ուզում, որ ամերիկացիները զբաղվեին հայ-թուրքական սահմանի բացման հարցով։ Քլինթոնի և Բուշի ժամանակ նախաձեռնություններ եղան Վաշինգտոնի կողմից, և ռուսները դժգոհ էին դրանից։ Բայց առիթից օգտվելով, 2008  թվականին ռուսները քաջալերեցին հայերին և Սերժ Սարգսյանին, որ նախաձեռնի այդ արձանագրությունների ստորագրումը, որպեսզի ամերիկացիները չմիջամտեն։ Եվ դրանից հետո ամերիկացիները երես թեքեցին այդ պրոցեսից։ Առաջին նախաձեռնողը Հայաստանն էր, այնուհետև Ռուսաստանը, ոչ թե ԱՄՆ-ը։

Ներքին առումով գիտենք, որ Սերժ Սարգսյանի ընտրությունը նախագահի պաշտոնում Արևմուտքի կողմից չճանաչվեց։ Այդ ժամանակ Արևմուտքը կամաց-կամաց սկսում էր խոսել պատիժների մասին Հայաստանի և Հայաստանի նախագահի դեմ։ Սակայն առիթն օգտագործելով՝ Սերժ Սարգսյանն այդ նախաձեռնությունն արեց հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, և միանգամից Արևմուտքը՝ Եվրոպան և ԱՄՆ-ը, լռեցին ու չխոսեցին պատիժների մասին՝ ավելի կարևորություն տալով այդ բանակցություններին։ Արևմուտքն ընդունեց նրան, և Սերժ Սարգսյանը ստացավ միջազգային հեղինակության ճանաչում։ Դա շատ կարևոր էր ներքին առումով։ Այդ ժամանակ կոալիցիայի մաս կազմող Դաշնակցությունը դուրս եկավ և մինչ այսօր մաս չի կազմում կոալիցիայի։ Ես կարծում եմ՝ սխալ կլինի, եթե Դաշնակցությունը մտնի կոալիցիայի մեջ, քանի որ այսօր Հայաստանի կառավարության և Հանրապետական կուսակցության  համբավն այնքան տկար է, որ վտանգավոր կլինի այդ քայլին գնալը։

– Այսինքն՝ Սերժ Սարգսյանը 2008 թվականի մարտի 1-ը «մարսեց» հայ-թուրքական արձանագրությունների «գնով»։

– Այո՛, ես արդեն նշեցի, թե ինչ ներքին խնդիրներ կային այդ ժամանակ: Հայ-թուրքական արձանագրություններով Սերժ Սարգսյանը ստացավ միջազգային օրինականացում։ Այդ արձանագրությունների ստորագրումից հետո Եվրոպան, Միացյալ Նահանգները ընդունեցին նրան որպես Հայաստանի նախագահ։

– Հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանն ի՞նչ շահեց։

– Ասեմ, որ հայ-թուրքական արձանագրությունները պետական մակարդակով ավելի անվստահության մթնոլորտ ստեղծեցին, քանի որ երկու կողմերն էլ գիտեին, որ անվստահության մթնոլորտ կար։ Հիմա ավելի մեծ անվստահություն կա երկու պետությունների միջև։ Համաշխարհային մակարդակով միջազգային համայնքը տեսավ, որ առավելապես Թուրքիան է պատասխանատու, որ այդ պայմանագիրը մինչև վերջ չվավերացվեց։ Հայկական սփյուռքը սկսեց ավելի կոնկրետ գործել այդ խնդրի շուրջ՝ ճանաչման խնդրից անցնելով պահանջատիրության հարցին։

Իսկ դրանից Հայաստանը շահեց մեկ բան. Հայաստանը ցույց տվեց, որ իր ձեռքը երկարացնում է Թուրքիային։ Ինչպես Սերժ Սարգսյանն ասաց Վաշինգտոնում՝ մի քանի անգամ մեր ձեռքը երկարեցինք Թուրքիային, բայց ապարդյուն։

– Թուրքիան նախապայման է առաջ քաշում՝ Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը։

– Թուրքիան ցույց տվեց, որ չի ուզում առանց նախապայմանների հարցը լուծել։ Միջազգային հանրությունը ևս տեսավ ու համոզվեց, որ Թուրքիան առանց նախապայմանների չի ցանկանում հարցի լուծում։

– Հայ-թուրքական հնարավոր բանակցություններում այս արձանագրությունները բազային հիմք կարո՞ղ են լինել։

– Այդ շրջանը, որն ունեցանք 2008 թվականին ավարտված է։ Այդ մտայնությունը սպառված է, Թուրքիան փոխված է, Էրդողանը տեսնում եք, թե ուր է տանում Թուրքիան և թուրք ժողովրդին։ Պետք է սպասենք ընտրություններին, դեռ վաղ է այլ մանրամասներ ասել։

– Այսինքն՝ Թուրքիայի այս իշխանությունների օրոք բացառո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների տեղաշարժը։

– Այս շրջանում՝ այո՛, պետք է մոռանալ։ Հետո պետք է նոր հիմքի վրա բանակցություններ ստեղծել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում