Monday, 13 05 2024
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում

Ոստիկանության գործողությունները քաղաքական հրահանգով է եղել. փաստաբանները կդիմեն վարչական դատարան

Ինչպես արդեն հայտնի է, սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը հոկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում բողոքի ակցիա էր կազմակերպել։ Հավաքի մասնակիցները այնուհետև երթով շարժվել էին դեպի Ազգային ժողով, որտեղ պետք է տեղի ունենար սահմանադրական փոփոխությունների փաթեթի քվեարկությունը։ ԱԺ-ի դիմաց խաղաղ բողոքի ակցիան վերածվել էր ոստիկանության հետ բախման։ Արդյունքում բերման էր ենթարկվել 21 ակտիվիստ, ովքեր ավելի ուշ ազատ արձակվեցին։ Նախաձեռնության անդամները իրենց նկատմամբ ոստիկանության գործողություններն ավելի ուշ համարեցին անօրինական։ «Մեզ մայթերից առևանգել են»,- պնդում էին նրանք։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն էլ այդ օրը եղան ոստիկանության բաժնում։ Ակտիվիստները նրանց ներկայացրին իրենց բողոքները ոստիկանության գործողությունների վերաբերյալ։ Այդ ժամանակ օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանը մեզ փոխանցեց, որ իրենք կսպասեն ոստիկանության կողմից համապատասխան գրավոր մեկնաբանության, այնուհետև օմբուդսմենն իր եզրակացությունը կներկայացնի։

Դեպքերից անցել է 5 օր, սակայն ոստիկանությունը դեռ պատասխան չի ուղարկել օմբուդսմենի գրասենյակին։ «Առաջին լրատվականի» հետ զրույցում օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանն ասաց, որ օրենքով նախատեսված է 30-օրյա ժամկետ, սակայն իրենք, հաշվի առնելով հարցի հրատապությունը, պատասխանն ակնկալում են ստանալ ավելի շուտ։ «Ժամկետների խախտում տեղի չի ունեցել։ Երբ կստանանք ոստիկանության գրավոր պատասխանը, այդ ժամանակ էլ օմբուդսմենն իր վերջնական գնահատականը կտա դեպքերի վերաբերյալ»,- ասաց Գրիգորյանը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ նշեց, որ առաջիկա 2-3 օրերի ընթացքում իրենք ՄԻՊ-ի գրասենյակին կպատասխանեն։

Մինչ ոստիկանությունը կպատասխանի Կարեն Անդրեասյանի գրասենյակի գրավոր հարցմանը, փաստաբան Տիգրան Եգորյանը և մի քանի այլ փաստաբաններ պատրաստվում են վարչական հայց ներկայացնել ընդդեմ ոստիկանության։ Հիշեցնենք՝ այդ օրը բերման ենթարկվածների մեջ եղել են մի քանի փաստաբաններ, այդ թվում՝ Տիգրան Եգորյանը։ Եգորյանը մեզ հետ զրույցի ժամանակ վստահորեն ասաց, որ Ազգային ժողովի դիմաց ոստիկանության գործողությունները եղել են հատուկ հրահանգով, այն էլ՝ քաղաքական։ «Ոստիկանության գործողությունները եղել են ոչ իրավաչափ։ Նրանք, ինչպես միշտ, գործել են հատուկ հրահանգով, վրեժխնդիր լինելու տարբերակով»,- նշեց նա՝ հավելելով, որ ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺ պատգամավորի, ում անձեռնամխելիության իրավունքը դրանով խախտվել է։ Հոկտեմբերի 5-ին Բաղրամյանում տեղի ունեցածը համեմատելով հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի հետ, ստացվում է մոտավորապես նույն պատկերը։ Հունիսի 23-ին էլ ոստիկանությունը ջրցան մեքենայով ցրեց նստացույցը՝ ընթացքում բերման ենթարկելով և տարբերանշաններով լրագրողներին և նստացույցի մասնակիցներին։ Փաստաբան Եգորյանը վերջում հավելեց, որ ոստիկանությունը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում