Tuesday, 14 05 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով

Մարդիկ կան, որոնք ոչ թե կարող են, այլ պարտավորված են զբաղվել քաղաքականությամբ

Առաջին լրատվական-ի զրուցակիցն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Պարոն Հակոբյան, Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում դեմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին՝ նշելով, որ դա տանում է լճացման և միակուսակցական համակարգի։ Ինչպե՞ս եք գնահատում Քոչարյանի հարցազրույցում հնչած տեսակետները։

Ըստ էության՝ նրա հարցազրույցը երկու տարբեր պրիզմաներով պետք է դիտել։ Այն, որ երկրորդ նախագահը իր դիրքորոշումներն է հայտնել, որ միայն դրական է, այլև նա պարտավոր էր։ Պետության մեջ կարևորագույն դերակատարություն ունեցող անձնավորությունները, առավել ևս, որ հիմա դինամիկ զարգացումներ են ընթանում և անկանխատեսելի վիճակներ կարող են լինել, ապա ով, եթե ոչ նրանք պիտի հստակ քաղաքական խոսք ասեն։ Չեմ կիսում տեսակետները, որոնք նույնիսկ իրենց վետոյի իրավունք են վերապահում՝ որոշելով, թե ով իրավունք ունի խոսելու, ով՝ ոչ։ Այնպես որ, երկրորդ նախագահի կողմից դիրքորոշում հայտնելը նորմալ և ողջունելի է։

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ գնահատականներին, ապա ես մի մարդ եմ, որը 25 տարի շարունակ հայտարարել է, որ կողմ է պետական կառավարման խորհրդարանական համակարգին։ Բնական է, որ կլինի նաև այլ մոտեցում, կլինեն քաղաքական գործիչներ, նախկին նախագահներ, որոնք կողմ կլինեն նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգին։ Ես դեմ եմ բոլոր այն կտրուկ գնահատականներին, որ տրվում է որևէ նախագծի։ Ուղղակի պետք է ընդունել, որ եթե զուտ արժեքային համակարգին է վերաբերում, կան տարբեր մոդելներ, և յուրաքանչյուրն իր համոզմունքով է խոսում այդ մոդելի մասին։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու վերջին 25 տարվա մեր պետության կյանքը, ես չեմ կարծում, որ պետք է շարունակել պնդել, որ նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգերը, որոնցով առաջնորդվել է երկիրը, Հայաստանի համար ձեռնտու են։ Պետք է որևէ գնահատական փաստերով ապացուցվի։ Այստեղ, ես կարծում եմ, բանավեճի տեղ կա, և ես չեմ կիսում այդ գնահատականները։ Բայց ճիշտ կլինի բոլոր այդ բանավեճերը բերել եթեր, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչն են ինչի հետ համեմատում։ Եթե միայն խոսենք կիսանախագահականի մասին և չներկայացնենք, թե ինչ է առաջարկվում, ճիշտ չի լինի, ընտրողական կլինի գնահատականը։ Այս պետության մեջ կան մարդիկ, նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնք կարող են ներկայացնել ու ասել, թե որն է ճիշտ, որը՝ սխալ։ Ցավոք, այդ ինտելեկտուալ, առողջ բանաձևն այսօր փակ է։ Եթե պրոֆեսիոնալ քննարկումներ լինեն, կարծում եմ, և կհրաժարվեն կատեգորիկ գնահատականներից, և կհասկանան՝ ինչն ինչի հետ համեմատեն։ Եթե համեմատության մեջ դնենք, գոնե ինձ համար հստակ է և հնարավոր չէ չտեսնել այն առավելությունները, որ իրենց հետ բերում են այս փոփոխությունները։

Երկրորդ նախագահի հարցազրույցին անմիջապես անդրադարձավ ՀՀԿ-ն, Շարմազանովը քննադատեց երկրորդ նախագահի արտահայտած մտքերը, որին հաջորդեց երկրորդ նախագահի գրասենյակի արձագանքը։ Դուք այս հարցում կիսո՞ւմ եք իշխանության տեսակետը։

Ես մանրամասն ծանոթ չեմ, բայց նույնիսկ առանց ծանոթ լինելու երկու բան կասեմ։ Նախ՝ Հայաստանում իշխանությունը երբեք չի փոխվել, իշխանության արժեքային համակարգը երբեք չի փոխվել, դրա համար այսօր մենք ունենք այն, ինչ ունենք։ Փոխվել են անձերը, բայց փիլիսոփայությունը չի փոխվել։ Դրա համար, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում պետության հետ, պետք է հասկանանք, թե որքան խորն ենք թաթախված այս ծանր վիճակի մեջ։ Մեր ժողովուրդը չի ոգևորվում Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին, որովհետև մի բան, որ ընդունվեց կեղծիքներով, բացահայտ անօրինական ձևով, չի կարող ոգևորություն առաջացնել։ Այսօր էլ նրանք, որոնք կատարել են այդ կեղծիքները, կամքի ուժ ու համարձակություն չունեն հայտարարելու՝ ժողովուրդ, սխալ ենք արել, որ կեղծել ենք, հիմա գալիս ենք, որ մեր սխալը ձեզ հետ միասին ուղղենք, նաև մյուսներին թույլ չտանք անեն այն, ինչ մենք արել ենք։ Այսօր քննադատել ու ասել, որ բարեփոխում պիտի չլինի, այն դեպքում, երբ իրենք ժամանակին կեղծիքներով պարտադրեցին Սահմանադրություն, արդեն դուրս է գալիս քաղաքական բանավեճից։

Այսօր երեք նախագահներից յուրաքանչյուրն ուզում է արդարացնել իր շրջանը և քննադատել մյուս երկուսի անցած շրջանները։ Սա ճիշտ չէ։ Լավագույնն այն կլինի, որ կարողանան բալանսավորված, հանդուրժողական մթնոլորտում առաջ ընթանալ։ Ընդ որում, երբ 1995-ին կեղծվեց Սահմանադրությունը, նույն գնացքում էր նաև ՀՀԿ-ն ՀՀՇ-ի հետ միասին։ Իհարկե, հետագայում ՀՀԿ-ն ասաց՝ գիտեք, այս գնացքում շատ են ուղևորները, ՀՀՇ-ին հանեց, միայն ինքը սկսեց վարել գնացքը։ Բայց պատկերացրեք՝ ինչ լավ կլինի, եթե նույն 1995-ի դերակատարներն ասեն՝ այո, մենք սխալ ենք թույլ տվել, մենք կարծել ենք, որ եթե այսպիսի Սահմանադրություն ընդունվի, թեկուզ կեղծիքներով, մեր պետությունը կփրկվի, բայց սխալ ենք դուրս եկել։

Այսօր պիտի մի խնդիր դնեն, այնպես անել, որ ժողովուրդն իր ազատ քվեով ընդունի փոփոխությունը։ Կանցնի ժողովրդի քվեով այս Սահմանադրությունը՝ լավ, չի անցնի՝ էլի լավ։ Դրանից հետո, վստահ եմ, շատ բան կփոխվի, որովհետև այսօր թիվ մեկ խնդիրը ոչ թե կռվելն է, թե որն է լավ, որը՝ վատ, այլ այն, որ մենք կարող ենք, ի վերջո, որոշակի նոր վիճակ ստեղծել պետության մեջ։ Բայց որովհետև խնդիր է դրված «կամ ես, կամ ոչ ոք», բնականաբար, դա արհեստական լարվածություն է առաջացնում։

Երկրորդ նախագահի խոսնակը հայտարարել է, որ եթե նա ցանկություն ունենա վերադառնալ քաղաքականություն, փոփոխված Սահմանադրությունն էլ չի խանգարի հանդես գալ սեփական ցուցակով և մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Դուք երբևէ երկրորդ նախագահի հետ համագործակցություն պատկերացնո՞ւմ եք։

Ես չեմ պատրաստվում մեկնաբանել և չեմ պատրաստվում փաստաբանական ծառայություն մատուցել։ Ես սիրում եմ բանավեճ, խոսքը լսել, պատասխանել, որովհետև, միևնույն է, ուրիշ բան էլ ասած կլինի։ Եթե խնդիրը տեղափոխում ենք միայն վերարտադրվել-չվերարտադրվելու դաշտ, մենք գնում ենք բոլորովին ուրիշ հարթություն։ Եթե միակ փաստարկը դա է, ապա պիտի նկատեմ, որ այս ընթացքում իշխանությունը միշտ վերարտադրվել է այս Սահմանադրությամբ։ Դրանք լուրջ փաստարկներ չեն։ Ես կարոտ եմ տեսնել եթերում կամ որևէ ձևաչափում, որ մարդիկ ոչ թե իրար վրա կրակեն տարբեր լրատվամիջոցներով, այլ նստեն քաղաքակիրթ բանավիճեն։ Իշխող ՀՀԿ-ն էլ մի թիմ ունի, որ հայտարարում է, թե դեմ են սահմանադրական փոփոխություններին, որովհետև չեն կարող մտնել խորհրդարան, որն ավելի հակաքարոզչություն է, քան քարոզչություն։ Էդ մակարդակով չեմ ուզում պատասխանել։

Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն ձեր կողմից՝ որպես ԱԺ պատգամավորի, ինչպե՞ս կընկալվի։

Որևէ մեկին վետոյի իրավունք չի տրված՝ ասելու, թե ով իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվել կամ վերադառնալ։ Լուրջ մարդիկ այդպիսի բան չեն ասում։ Երկրորդ, ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը մինչև Սահմանադրության հանրաքվեն ակտիվ քաղաքականությամբ կզբաղվի։ Նա հայտնել է դիրքորոշում, որը լիարժեք հիմք է ստեղծում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու համար։ Ու նաև չեմ կարծում, որ դրանից մեր քաղաքական դաշտը կամ պետությունը կտուժի։ Մենք մի փոքր բարդութավորված ենք, բայց պետք է հասկանանք, որ մարդիկ կան, որոնք ոչ թե կարող են, այլ պարտավորված են զբաղվել քաղաքականությամբ, առավել ևս այսպիսի իրավիճակներում։ Հետագայում ինչ զարգացումներ կլինեն, ինչ արժեքային համակարգի շուրջ կձևավորվի, ես կարծում եմ, որ կլինի ակտիվ քաղաքականություն, բայց ոչ «ոչ»-ի դաշտում, այլ հանրաքվեից հետո։ Մրցակցային դաշտն այդ դեպքում ավելի կառողջանա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում