«Թուրքական հոսք» գազատարի հզորությունը կկազմի մինչև 32 մլրդ խորանարդ մետր, չնայած որ նախապես գազատարի 4 ճյուղի նախնական հզորությունը պետք է հասներ տարեկան 63 մլրդ խորանարդ մետրի: Այս մասին հայտնել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը:
Նրա խոսքերով` «Թուրքական հոսքի» երկու ճյուղերից հրաժարվելը կփոխհատուցի հյուսիսում «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը` տարեկան 55 մլրդ խորանարդ մետր հզորությամբ և 9.9 մլրդ եվրո արժեքով:
Միլերը նշել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ը կմեկնարկի 2019-ին և կկրկնի «Հյուսիսային հոսք-1»-ի տեխնիկական լուծումները:
Նշենք, որ «Թուրքական հոսք»-ը պետք է բաղկացած լիներ 4 ճյուղից: Դրանց արժեքը «Գազպրոմ»-ը գնահատում էր 11.4 մլրդ եվրո, առաջին ճյուղի կառուցման ծախսերը` 4.3 մլրդ եվրո: