Հայաստանը մեծ կարևորություն է տալիս խաղաղապահ բրիգադ ստեղծելու հարցին։Այս մասին Երևանում ընթացող խաղաղապահության հարցերով միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Հայաստանի Զինված ուժերը բարձրացնում են պատրաստվածությունը ոչ միայն ամենօրյա աշխատանքի շնորհիվ, այլև զորավարժությունների։ Օրինակ՝ նախօրեին Հայաստանում ավարտվեցին ՀԱՊԿ զորավարժությունները»,- ասել է նախարարը և նշել, որ ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադը օրինակելի է և կարող է հանդիսանալ նև ուսումնական բազա։