Monday, 13 05 2024
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը

«Քոչարյանական սիստեմը չի մաքրվել, բեսպրեդելը շարունակվում է»

Տերյան 25, 23 և Լալայանց 37 շենքերի բնակիչները դիմել էին ոստիկանություն իրենց բնակարանները ցածր գնահատած «Անիկոմ» ՍՊԸ-ի դեմ քրեական գործ հարուցելու համար, արդյունքում ՍՊԸ-ի դեմ արդեն հարուցվել է քրեական գործ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տերյան 25 շենքի բնակիչ, գեղանկարիչ Վարդան Գաբրիելյանը նշեց, որ դիմող 230 ընտանիքներից 13 բնակիչ գործով արդեն իսկ տուժող են ճանաչվել, բնակիչներն արդեն հարցաքննվել են, իսկ մեղադրանք դեռևս չի ներկայացվել, քանի որ ընկերության ներկայացուցիչները դեռևս չեն հարցաքննվել։ «Մենք հրավիրել ենք ուրիշ ընկերություն, մեր գույքը գնահատվել է, «Անիկոմ»-ի գնահատածի հետ 2-7.5 անգամ տարբերություն կա։ Հստակ է, որ սա հանցագործություն է, որը ընկերությունը կատարել է «Լոկալ Դիվելոփերս» ընկերության, Ս. Մայրապետյանի պատվերով»,- ընդգծեց նա:

Վարդան Գաբրիելյանը նշեց, որ գումարային տարբերությունը ընդհանուր առմամբ կազմում է 3 մլն դոլար։ «Խոշոր խարդախություն է. ամեն գույքի գնահատման մեջ ամենացածրը որ հաշվենք՝ մոտավորապես 70-80 հազար դոլարի տարբերություն կա։ Եթե դրամով հաշվենք՝ մոտ մի 40 մլն դրամի տարբերություն կա ամենաքիչը։ Գույք կա, որ 220 մլն դրամի տարբերություն կա, մենք ուզում ենք՝ խարդախությունը բացահայտվի»,- նկատեց նա:

Վարդան Գաբրիելյանը տեղեկացրեց, որ չնայած քրեական գործ կա հարուցված, դատարաններում շարունակում են արագացված կարգով քննել բնակիչներին տներից վտարելու՝ «Լոկալ Դիվելոփերս» ընկերության հայցը. «Այնպիսի տպավորություն է, որ դատավորները Մայրապետյանի փաստաբանների փաստաբաններն են. ծիծաղելի իրավիճակում են էդ մարդիկ»:

Վարդան Գաբրիելյանը շեշտեց, որ այս ամենը կատարվում է Քոչարյանի հովանավորությամբ, որն ուզում է իր սկսած գործն ավարտել։ «Քոչարյանական սիստեմը չի մաքրվել, բեսպրեդելը շարունակվում է, ամեն տեղ նրա մարդկանցից կան, ցանկացած օղակում, հանցավոր համաձայնություններն իրենցն ասում են»,- նկատեց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում