Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Քոչարյանը կվերահաստատի երկրորդի կարգավիճակը

Սահմանադրական փոփոխությունների գործընթացում Ռոբերտ Քոչարյանի դերակատարման թեման աստիճանաբար ակտիվանում է, ինչին նպաստեց նաև նրա մոտալուտ հարցազրույցի մասին գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությունը: Իսկ ավելի վաղ էլ մամուլում գրվել էր, որ Ռոբերտ Քոչարյանը կհովանավորի Վարդան Օսկանյանի կուսակցությանը, որը նոր է ստեղծվելու և պատրաստվում է պայքարել «ոչ»-ի շարժման շարքերում:

Նկատելի է, թե ինչպես աստիճանաբար սահմանադրական փոփոխությունների գործընթացը բերվում է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակադրության դաշտ: Արհեստական է սա, թե բնական, կիրառվում է ամեն ինչ այս դաշտում պարփակելու տեխնոլոգիա, թե իսկապես այսօր Սերժ Սարգսյանին հակընդդեմ միակ գործնական և պոտենցիալ ունեցող ուժը կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը՝ ըստ էության երկրորդական է: Երկրորդական է երկու տեսանկյունից: Նախ՝ եթե Սերժ Սարգսյանի հակադիր ամենակենսունակ ուժը կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, ապա դա ըստ էության ստացվում է համակարգի համար անպարտելի խաղ, և ակնհայտ է, որ անկախ այդ հակադրության կամ պայքարի ելքից՝ տանուլ տվողի վիճակում է հայտնվում հասարակությունը: Վերջին հաշվով, մեղմ ասած, դժվար է պատկերացնել, որ Ռոբերտ Քոչարյանը անգամ իրապես պայքարի մեջ մտնելու պարագայում պայքարելու է ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ, ավելի ճիշտ՝ համակարգում նրա տեղի համար, այլ համակարգի դեմ: Սա անպատկերացնելի է առնվազն այն պարզ տեսանկյունից, որ Ռոբերտ Քոչարյանի կենսունակությունը հենց ներկայիս իշխող համակարգն է, դրա մի մասը:

Սրան զուգահեռ և սրանից զատ՝ խնդիրն այն է, որ արհեստական, թե բնական հակադրության կամ մոտիվների ամբողջությամբ հանդերձ՝ ակնհայտ է, որ հակադրությունը հենց երկու գործիչների տիրույթում պարփակելը առաջին հերթին շահեկան է հենց նրանց համար: Այն իմաստով, որ մի կողմից՝ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ Հայաստանի իշխող համակարգում առնվազն երկրորդը, այսինքն՝ գրեթե մշտական այլընտրանք կամ մրցակից Սերժ Սարգսյանին, մյուս կողմից էլ՝ Սերժ Սարգսյանը, այլընտրանք ունենալով Ռոբերտ Քոչարյանին, լավ հնարավորություն է ունենում ներկայանալ որպես «անայլընտրանք»:

2008 թվականից ի վեր Հայաստանի ներքաղաքական գործընթացները պարփակվել են ահա այդ պարզունակ խաղում, և չի եղել որևէ քաղաքական ուժ, որը կկարողանար գործնականորեն դուրս բերել գործընթացները այդ խաղից կամ այդ խաղին զուգահեռ առաջ բերել որևէ նոր, այսպես ասած, մրցունակ գործընթաց:

Ավելին՝ տեղի է ունեցել հակառակը, և մինչ այդ եղած քաղաքական պրոցեսները հենց դրանց իսկ մասնակիցները իրենց իսկ կամքով տեղավորել են հենց Սարգսյան-Քոչարյան հակադրության խաղում՝ բնական, թե արհեստական խաղում՝ կարևոր չէ:

Ներկայումս այդ շարքը շարունակում են սահմանադրական փոփոխությունները, ինչին նոր խթան կլինի Ռոբերտ Քոչարյանի սպասվելիք հարցազրույցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում