«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այն օրերին, երբ «էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա թիկնազորի կողմից ծեծված վիճակում հիվանդանոցում բուժվելիս է եղել, ՀՀ մաքսային ծառայությունը նրան տուգանել է 45 միլիոն 582 հազար դրամով:
Բանն այն է, որ 2014 թվականին «Էյր Արմենիան» Հայաստան է ներմուծել մեկ օդանավ, որը ձևակերպվել է ժամանակավոր ներմուծում մաքսային ռեժիմով՝ 30-օրյա ժամկետով: Հետագայում այդ ժամկետը մի քանի անգամ երկարացվել է: Վերջին ժամկետը լրացել է այս տարվա հուլիսի 31-ին:
Եվ, ահա, «Զվարթնոց» մաքսատան պետ Վ. Թամրազյանը որոշել է Արսեն Ավետիսյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցել եւ օգոստոսի 17-ին նրան հրավիրել է մաքսատունª վարչական վարույթի քննությանը մասնակցելու համար: Մինչդեռ Ավետիսյանը քննությանը չի ներկայացել, քանի որ հիվանդանոցում պառկած էր, բայց մաքսատան պետը նրան տուգանելու որոշում է կայացրել՝ իրեն անտեղյակ ձևացնելով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում