Թուրք զինվորականները հայտնել են Հաքյարի նահանգում 20 քուրդ գրոհայինների ոչնչացման մասին: Այս մասին հաղորդում է Interfax-ը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Օպերացիային, որի ընթացքում հարվածներ են հասցվել ապստամբների դիրքերին, մասնակցել են երկու F-16 ինքնաթիռներ և մի քանի ուղղաթիռ:
Թուրքիայի զորահրամանատարությունում հստակեցրել են, որ հարվածներն ուղղված են եղել ապստամբների դեմ, ովքեր նախկինում հարձակվել են թուրք զինվորների վրա, որի արդյունքում մեկ զինծառայող է զոհվել: