Ամերիկյան Uber ծառայությունը նախատեսում է ստեղծել բրենդային բջջային դրամապանակ` հատուկ հնդկական շուկայի համար: Ընկերությունը նախատեսում է դիմել երկրի կենտրոնական բանկ` արտոնագիր ստանալու համար:
Ներկա պահին հնդիկ ուղևորները կարող են Uber-ով երթևեկելու դիմաց վճարել երկրում ամենախոշոր Paytm ծառայության միջոցով:
Ընկերությունը, սակայն, նախատեսում է Հնդկաստանն ամենախոշոր շուկան դարձնել ԱՄՆ-ից հետո: Այժմ արդեն բջջային տաքսին աշխատում է երկրի 22 քաղաքներում: