Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Օսկանյանն իր նորաստեղծ կուսակցությունով փորձելու է վերականգնել հրաշալի եռյակը

Մինչ Հայաստանի իշխանությունը փորձում է իր շուրջ համախմբել Սահմանադրական «այո»-ի կողմնակիցներին, և «այո»-ի շուրջ քաղաքական կոնսոլիդացիայի տպավորություն ստեղծել, «ոչ»-ի կողմնակիցները ևս ակտիվորեն աշխատում են կոնսոլիդացվելու ուղղությամբ:

Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասող ՀԱԿ-ը հասկանում է, որ իրենք նույնիսկ երթուղային ավտոբուսի գումար չունեն շրջաններ այցելելու և իրենց «ոչ»-ը քարոզելու համար, և քանի որ նրանց համար «ոչ»-ի քարոզչությունը ավելի շատ բիզնես ծրագիր է, քան քաղաքական ծրագիր, համառորեն սպասում են ֆինանսավորման բացմանը: Իսկ ֆինանսավորման բացումը կազդարարվի միայն այն ժամանակ, երբ կհայտարարվի Օսկանյանի կողմից նոր կուսակցության ստեղծման մասին: Բոլորը պատրաստ սպասում են Քոչարյանի վերադարձին և թերևս նրա այդքան քարոզվող հարցազրույցին, որով էլ կտրվի «ոչ»-ի քարոզչության մեկնարկը և «ոչ»-ի քարոզչության համար անհրաժեշտ ֆինանսավորման սկիզբը:

Ըստ նախատեսվող գործողությունների պլանի՝ Օսկանյանի կողմից ստեղծվող կուսակցությունը պետք է փոխարինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Հենց այս պատճառով որոշվելու է, որ կուսակցության անունը հնարավորինս պետք է մոտ լինի «Բարգավաճ Հայաստանին», և չի բացառվում, որ կուսակցությունը իսկապես կոչվի «Բարգավաճ հայրենիք»: Օսկանյանը կփորձի հասարակությանը համոզել, որ սա ԲՀԿ-ի առավել արմատական և իր հայացքներին առավել նվիրված հատվածն է, որը շարունակելու է պայքարել այն նույն գաղափարների իրականացման համար, որոնց համար պայքարում էր ԲՀԿ-ն, բայց հանգամանքների բերումով ստիպված եղավ հրաժարվել դրանից:

Երբ Օսկանյանը կհայտարարի կուսակցության ստեղծման մասին, նա այլևս հնարավորություն կունենա դաշինքի մեջ մտնել «ոչ»-ի մյուս քարոզիչների հետ և վերականգնել եռյակը, որը փլուզվեց Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալու հայտարարությունից հետո: Այդ պահից սկսած Օսկանյանի կուսակցությունը կդառնա այն խողովակը, որի միջոցով կիրականացվի ՀԱԿ-ի և «Ժառանգության» ֆինանսավորումը, ինչպես ժամանակին դա արվում էր «Բարգավաճ Հայաստանի» միջոցով: Հրաշալի եռյակը կամ եթե ստացվի՝ քառյակը կարելի կլինի վերականգնել նախկին ֆորմատով, միայն մի փոքր տարբերությամբ՝ «Բարգավաճ Հայաստանի» փոխարեն եռյակում կլինի «Բարգավաճ հայրենիքը»: Բայց ՀԱԿ-ի համար կարևորը անվանումների փոփոխությունը չէ, այլ ֆինանսավորման վերականգնումը նախկին ծավալներով:

Նկատի ունենանք, որ Լևոն Զուրաբյանը և Վարդան Օսկանյանը համագործակցության բավական մեծ փորձ ունեն: Մի պահ Վարդան Օսկանյանի մտքին կար առաջադրվել 2013թ. նախագահական ընտրություններում, և ՀԱԿ-ն էլ կարծես դեմ չէր պաշտպանել Օսկանյանի թեկնածությունը: Բայց այն ժամանակ Ծառուկյանը հասկացավ, որ եթե Օսկանյանը առաջադրվի և խայտառակվի, այդ խայտառակությունը գերեզմանաքար կլինի իր նախագահական ամբիցիաների վրա, որի տակից ինքը ոչ մի կերպ չի կարող դուրս գալ:

Հիմա Օսկանյանի վրա բոլորովին այլ ֆունկցիա է դրված. նա պետք է իր ստեղծած կուսակցությունով ցույց տա, որ «Բարգավաճ Հայաստանում» մնացել են այն մարդիկ, ովքեր գործարքի են գնացել իշխանության հետ, իսկ ինքը ԲՀԿ-ի առավել անաղարտ և սուրբ կտորն է: ԲՀԿ-ի նախկին տերերը փորձելու են ԲՀԿ-ից ինչ-որ կտորներ, այնուամենայնիվ, պոկել և կպցնել Օսկանյանի կուսակցությանը, որպեսզի չստացվի, որ ԲՀԿ-ում միակ սկզբունքային գործիչը Օսկանյանն էր, իսկ Ծառուկյանի ստեղծած կուսակցությունը և խորհրդարանական խմբակցությունը համալրված էր հարմարվողականներով: Բայց թե այդ փորձերը ինչ հաջողություն կունենան՝ հիմա դժվար է ասել: Իհարկե, ԲՀԿ խմբակցությունում կան նվիրյալ քոչարյանականներ, ովքեր կարող են համալրել Օսկանյանի կուսակցության շարքերը, բայց նրանց ներկայությունը կուսակցությունում ավելի կընդգծի այդ կուսակցության քոչարյանական պատկանելությունը, ինչից այդքան համառորեն հրաժարվում է Օսկանյանը:

Քոչարյանական ամբողջ թիմը օսկանյանական տանիքի տակ կհավաքվի միայն վճռական ճակատամարտից առաջ՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ հանուն իշխանության պայքարը կմտնի վճռական՝ կենաց-մահու պայքարի փուլ: Բայց մինչ այդ Օսկանյանի կուսակցությունը պետք է առաջին քննությունը հանձնի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում, որից հետո միայն պարզ կլինի, թե այն ընդհանրապես պիտանի՞ է ինչ-որ բանի, թե՞ դրա գոյությունը անիմաստ ժամանակի և միջոցների վատնում է:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում