Tuesday, 14 05 2024
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք

Ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. գործն ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին 2015 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, ահազանգ է ստացվել Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից այն մասին, որ կրծքավանդակի և մարմնի տարբեր մասերի շրջաններում ծակած-կտրած վերքերով բուժօգնության են դիմել քաղաքացիներ Էդգար Ս.-ն և Սուրեն Մ.-ն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քա ղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, կատարված նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Վահան Ա.-ն և նրա հայրը վիճաբանել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մ.-ի ու վերջինիս ընկերոջ՝ Էդգար Ս.-ի հետ:

Կատարված նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ կենցաղային հարցի շուրջ ծագած հիշյալ վիճաբանության ժամանակ Սուրեն Մ.-ին ու Էդգար Ս.-ին դանակահարել է Վահան Ա.-ն: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Իր հերթին Վահան Ա.-ի հայրը՝ Արթուր Ա.-ն, հայտնել է, որ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ իր հետ վիճաբանության են բռնվել երկու երիտասարդներ, ովքեր հայհոյանքներ են հնչեցրել իր և կնոջ հասցեին, նախահարձակ են եղել՝ հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին: Այդ ժամանակ ինքը նկատել է, որ վիճաբանությանը մասնակցում է նաև որդին, ով լսել է մոր բղավոցի ձայները և շտապել բակ:

Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ հիշյալ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում