Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը և Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասքը կարող են Նևադա նահանգում ստեղծել քաղաք, որտեղ կլոր տարին կանցկացվի «Այրվող մարդ» փառատոնը: Այս մասին հայտնում է New York Magazine-ը:
Ճարտարապետներից մեկը ստեղծել է «Այրվող մարդուն» նվիրված քաղաքի ծրագիր, և հիմա ներդրողների կարիք ունի: Փառատոնի համահիմնադիր Ուիլ Ռոջերսի խոսքով՝ «տեխնոլոգիական տիտանները» հասարակությանը ներկայացրել են իրենց տեսլականը:
Շշուկների համաձայն՝ անցած տարի Բրինը և Մասքը մասնակցել են հատուկ էքսկուրսիայի փառատոնում: Ռոջերսը չի նշել «տիտանների» անունները, սակայն չի հերքել հնարավորությունը, որ Իլոն Մասքը և Սերգեյ Բրինը կարող են ներդրում անել նախագծում: