Sony ընկերությունը IFA 2015 ցուցահանդեսին կներկայացնի Xperia Z5 նոր մոդելը՝ երեք մոդիֆիկացիաներով, որոնցից մեկը կստանա 4K խտությամբ էկրան։ Այս մասին հայտնում է Mashable պորտալը։
Մոդելները կստանան Sony Xperia Z5, Xperia Z5 Compact և Xperia Z5 Premium (4K) անվանումները։ Դրանք բոլորը կունենան գրեթե նույն տեխնիկական հատկանիշները, գլխավոր տարբերությունները կլինեն էկրանի չափերն ու անկյունագծերը։
Sony-ն կարող է դառնալ սմարթֆոնների առաջին արտադրողը, որը կթողարկի նման բարձր խտությամբ էկրանով մոդել։