Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Տարածաշրջանում կլինեն նոր վերադասավորումներ, որոնք ձեռնտու կլինեն Հայաստանին. Դուբնով

Ռուսաստանցի քաղաքագետ Արկադի Դուբնովի կարծիքով՝ Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը իրատեսական չէ: Քաղաքագետը նման տեսակետ հայտնեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած ասուլիսի ընթացքում՝ ընդգծելով, որ Բաքուն իրեն միանգամայն լավ է զգում առանց Մոսկվայից կախվածության:

«Բաքուն իր ձեռքին բավականին լավ հաղթաթղթեր ունի՝ նավթ, դեպի ծով ուղի, ձեռնտու ռազմավարական դիրք: Ավելին ասեմ՝ Մոսկվան Բաքվով ավելի շատ է հետաքրքրված, քան Բաքուն՝ Մոսկվայով»,- ընդգծեց նա:

Դուբնովը միաժամանակ նշում է, որ անգամ Հայաստանը, որը Եվրասիական տնտեսական միության անդամ է, կարող է բարիդրացիական հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ: Ըստ նրա՝ «ԵՏՄ-ն դեռևս չի դարձել «ժողովուրդների բանտ»: Այլ հարց է, որ Հայաստանը անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ աշխարհաքաղաքական իմաստով ավելի քիչ մանևրելու հնարավորություն ունի: Բայց եթե համարնեք, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունը անվտանգության երաշխավորումն է, ապա պետք է հիշել մարքսիզմի դասականին․ «Ազատությունը գիտակցված անհրաժեշտություն է»:

Հարցին ի պատասխան, թե ԵՏՄ անդամ երկրները բացարձակ խոցելի՞ են ՌԴ տնտեսական ազդեցության պատճառով, թե՞ ունեն «անվտանգության բարձիկներ», Դուբնովն արձագանքեց, որ բացարձակ խոցելիություն գոյություն չունի և յուրաքանչյուր երկիր ունի իր «անվտանգության բարձիկները»:

«Ղազախստանն ունի սեփական բնական ռեսուրսները` «յուղոտ» տարիների ընթացքում ձևավորված Ազգային ֆոնդը: Ղրղըզստանը ԵՏՄ անդամակցությունից հետո դեռ ամբողջությամբ չի կորցրել Չինաստանի հետ առևտրի արտոնությունները, Հայաստանը, ի վերջո, հսկայական Սփյուռք ունի, որը երբեք երկիրը դժբախտության մեջ չի թողել»,- ասաց փորձագետը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արկադի Դուբնովը նշեց, որ պատերազմ, ամենայն հավանականությամբ, չի լինի: Միևնույն ժամանակ փորձագետն ընդգծեց, որ առաջիկայում տարածաշրջանում լուրջ վերադասավորումներ են հնարավոր՝ հատկապես Իրանի և «վեցյակի» համաձայնությունից հետո: «Այդ վերադասավորումները ձեռնտու կլինեն Հայաստանին, եթե անձամբ հայերը շատ չտաքանան՝ հրելով գործընկերների ձեռքը:

Հարցին, թե այս ամենին ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան, Արկադի Դուբնովը հետևյալ կերպ պատասխանեց․ «Պետք է հստակ ձևակերպվեն շահերը, կհստականան դրանք Վաշինգտոնի հետ՝ նորից «զրոյական հաշվով խաղ» սկսելու ձգտմա՞մբ, թե՞ հաշվի կառնվեն գործընկերների շահերը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում