ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-Կրտսերը կնոջ հետ ժամանել է Նոր Օռլեան, հայտնում է telegraf.com.ua-ն: Այնտեղ նա հանդիպել է դպրոցականների հետ, պարել է տեղի բնակիչների հետ և կեցվածք ընդունել լուսանկարիչների համար:
«Կատրինա» փոթորիկն այդ քաղաքում մոլեգնեց 10 տարի առաջ՝ Բուշի նախագահության ժամանակ: Այն ժամանակ նրան սուր քննադատության ենթարկեցին, որ բավականաչափ արագ չի օգնել տուժածներին: «Կատրինա» փոթորիկը խլեց մոտ 2000 մարդու կյանք, ևս մոտ 1 մլն մարդ անտուն մնաց: