Monday, 13 05 2024
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը

Քաղաքական թեստավորում նախագահականում

Նախագահական նստավայրում տեղի ունեցող, այսպես կոչված, քաղաքական խորհրդակցությունները վկայում են, որ Հայաստանում քաղաքական գործընթաց ու քաղաքական կյանք, որպես այդպիսին, դասական իմաստով, գոյություն չունի:

Թվում է, թե տեղի ունեցող խորհրդակցությունները լիովին հակառակի վկայություն են, քանի որ քաղաքական կյանքը չի կարող անմասն լինել այդօրինակ հանդիպումներից, անգամ ամենաանհաշտ հակառակորդների միջև: Մինչև անգամ պատերազմող կողմերն են միմյանց հետ հանդիպում, հենց պատերազմի ընթացքում, հարցեր քննարկում, լուծումներ որոնում, և այլն: Բայց խնդիրն այստեղ զուտ հանդիպումների փաստը չէ ինքնին: Զուտ փաստը չի կարող դիտվել քաղաքական գործընթաց, որքան էլ դրա մասնակիցները դե յուրե ունեն քաղաքական կարգավիճակ: Որևէ գործընթացի բնույթ, տվյալ դեպքում քաղաքական բնույթ, որոշվում կամ նախանշվում է բովանդակությամբ և օրակարգով:

Ի՞նչ է հայտնի հանրությանը նախագահական նստավայրում, այսինքն՝ հարկատուների միջոցների հաշվին պահվող հաստատությունում Սերժ Սարգսյանի և կուսակցությունների հանդիպումից: Հայտնի է միայն այն, որ թեման սահմանադրական փոփոխությունների նախագիծն է և դրա հանդեպ դիրքորոշումը: Երբեմն հայտնի են նաև նախնական մոտեցումներ, թե այս կամ այն ուժն ինչ առաջարկով է գնում կամ գնալու Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Արդյո՞ք այդքանը բավարար է գործընթացը քաղաքականություն որակելու համար: Հազիվ թե: Ինչո՞ւ: Որովհետև այդ ամենը հանրությանը չեն մոտեցնում բանակցության բուն առարկային:

Այն, ինչ հանրությանը հայտնի է՝ ամենևին չի ենթադրում հանդիպում Սարգսյանի և կուսակցությունների միջև: Ցանկացած քաղաքական ուժ այդ հայտնին կարող է ներկայացնել հատուկ հայտարարությամբ, բաց նամակով, պարզապես նամակով կամ ուղերձով, մամուլի ասուլիսով, հասցեագրել այդ ամենն իշխանությանը և սպասել իշխանության պատասխանին: Այն, ինչ հանրությանը հայտնի է՝ դրա համար կարիք չկա հասնել նախագահական նստավայր: Հետևաբար, նախագահական նստավայր հասնելն ունի այլ, հանրությանը ոչ հայտնի և ոչ տեսանելի, առավելագույնը ենթադրելի նպատակ: Ենթադրելի այն իմաստով, որ եթե քաղաքական ուժն իր մոտեցումներով հասնում է նախագահական նստավայր, ուրեմն սկսում է որոշակի առուծախ՝ այդ բառի առայժմ ոչ վատ իմաստով, «անմեղության կանխավարկածը» հաշվի առնելով, քանի դեռ պարզ չէ, թե ինչ «առուծախի» մասին կարող է լինել խոսքը: Բայց քանի դեռ հենց այդ առարկան պարզ չէ, այսինքն՝ պարզ չէ, թե ինչ են միմյանց խոստանում այս կամ այն բանն ընդունելու դեպքում քաղաքական ուժերն ու Սերժ Սարգսյանը, խոսք չի կարող լինել նաև քաղաքականության մասին:

Իշխանությանը դա չի մտահոգի, քանի որ իշխանության համար, մեծ հաշվով, իմիջային խնդիր այստեղ չկա, նա փրկելու, պահելու կամ ձևավորելու խնդիր չունի: Իշխանության համար խնդիրը հակառակն է՝ անել առավելագույնը, որպեսզի առնվազն իմիջային հարվածներ ստանան տարբեր ուժեր ու գործիչներ: Անշուշտ, Հայաստանում իմիջային ուժգին հարվածի է ենթարկված ամբողջ քաղաքական դաշտը, ընդ որում՝ ինչքան իշխանության, երևի թե նույնքան էլ հենց այդ դաշտի «ռահվիրաների» գործունեության, մոտեցումների, մտածողության ու պատկերացումների հետևանքով: Բայց, այդուհանդերձ, անկասկած դեռ կան ուժեր ու գործիչներ, որոնք ունեն պահելու կամ կորցնելու բան:

Հետևաբար, հանդիպումների քաղաքական բովանդակության խնդիրը պետք է հուզի առաջին հերթին նրանց, և հանդիպման հրավերն ընդունելիս դրա առարկայի հանրամատչելիության խնդիրը պետք է արժանացնել մտորումի, եթե, իհարկե, կան Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու հետագա ծրագրեր: Եթե դրանք չկան, ապա, իհարկե, չկա նաև մտածելու և մտորելու առիթ. Սերժ Սարգսյանը կլուծի իր նվազագույն խնդիրը՝ ցույց տալով, որ Հայաստանում չկա քաղաքական դաշտ, և, մեծ հաշվով, ամեն ինչ հանգում է ընդամենը իշխանության հետ շահեկան պայմաններով պայմանավորվելու ձգտման, իսկ քաղաքական ուժերն էլ այդպիսով կլուծեն իրենց խնդիրը, որն ինչպես ցույց է տալիս Հայաստանի քաղաքական կոչվող կյանքի պատմությունը՝ հանգում է խորհրդարանական մանդատների հարց լուծելուն:

Նախագահական նստավայրում հանդիպումները Սերժ Սարգսյանի համար թերևս չունեն որևէ այլ նպատակ կամ դրդապատճառ, շարժառիթ: Մեծ հաշվով, հանրությանը Սերժ Սարգսյանի նպատակները և ընդհանրապես իշխանության նպատակները վաղուց արդեն չեն հետաքրքրում՝ այն պարզ պատճառով, որ այլևս չկան դրանց վերաբերյալ պատրանքներ, և հանրային կարծիքը Հայաստանում առկա իրողությունների ամուր հիմքով ամրագրել և արձանագրել է իր համար, որ Հայաստանի իշխող համակարգում հանրային ու պետական ռեսուրսի հաշվին անձնական խնդիրներ լուծելու նպատակից բացի՝ այլ գերակա նպատակ գոյություն չունի: Հասարակությանը հետաքրքիր են քաղաքական ուժերի նպատակները, եթե դրանք կան: Այսինքն՝ եթե կան քաղաքական ուժեր, ոչ թե քաղաքական ուժերի նպատակներ: Որովհետև չի կարող լինել հանրային նշանակության նպատակներ չունեցող քաղաքական ուժ:

Ներկայումս Հայաստանում թեստավորվում է քաղաքական դաշտը, հերթական անգամ: Անշուշտ, նախագահականի հանդիպումները միակ չափորոշիչը չեն: Այսինքն՝ եթե հանդիպումը մերժվում է, դա ինքնաբերաբար քաղաքական ուժի գոյության կամ առկայության, առավել ևս քաղաքական նպատակայնության ցուցիչ չէ: Պարզապես տվյալ պարագայում խոսքը հանդիպումների մասին է, որոնք առայժմ ակնհայտորեն արդարացնում են միայն Սերժ Սարգսյանի նպատակները, իսկ հանրային նպատակներ դրանցում չեն էլ նշմարվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում