Grexit բառը, որը նշանակում է եվրոգոտուց Հունաստանի հնարավոր դուրս գալ, պաշտոնապես ներառվել է անգլերենի օքսֆորդյան առցանց բառարանում՝ հայտնում է Reuters գործակալությունը։
Ամեն եռամսյակ կատարվող թարմացումների ընթացքում Օքսֆորդի բառարանի հայտնի արտահայտությունների բաժինը միանգամից համալրվել է մի քանի արտահայտություններով։ Բառարանում ավելացվել է manspreading գոյականը, որը նշանակում է հանրային տրանսպորտում ոտքերը լայն բացած նստելու սովորություն։
Hangry բառի նշանակությունը հեղինակները սահմանել են որպես սոված լինելով պայմանավորված վատ տրամադրություն։