Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

«Ասել, թե «Նաիրիտը» ապագա չունի, նշանակում է զուրկ լինել Հայաստանի տնտեսության ապագայի հանդեպ պատկերացումներից». Հարություն Առաքելյան

Երեկ Ծաղկաձորում վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով «Նաիրիտի» խնդրին, նկատել է, որ հաշվի առնելով «Նաիրիտ» քիմիական գործարանի ներկայիս տեխնիկական վիճակը՝ դրա վերագործարկումը անիմաստ և անարդյունավետ է։ Ըստ էության, ևս մեկ անգամ հաստատելով համաշխարհային բանկի աուդիտի արդյունքները և պնդումները, թե գործարանի վերագործարկումն անիմաստ է: Այնինչ նաիրիտցիները մտադիր են սեպտեմբերից բողոքի ակցիաներ անել գործարանի վերագործարկման պահանջով:

Ըստ վարչապետի՝ գործարանի վերագործարկման համար անհրաժեշտ են 350 մլն դոլարի ներդրումներ, ինչը գործնականում նշանակում է նոր գործարանի հիմնում։ Իսկ կառավարությունը դրա հնարավորությունը չունի, սակայն պատրաստ է սառեցնել գործարանի պարտքերն ու ծախսերը, եթե ներդրող հայտնվի:

Չեխիայում քաղաքական ապաստան ստացած ՀՌԱԿ-ի նախկին ատենապետ, «Նաիրիտի» հարցով բազմաթիվ ուսումնասիրություններ կատարած Հարություն Առաքելյանի կարծիքով՝ կառավարությունը ի սկզբանե տրամադրված էր «Նաիրիտը» «փակել և ծախելուն», և այդ համատեքստում Հովիկ Աբրահամյանը ոչ մի նոր բան չի ասել: ««Նաիրիտը» կործանելու կառավարության քաղաքականության մասին էր վկայում նախկին գանձագող վարչապետի գործունեությունը, որը պատվեր էր ստացել իր ներկայիս բոսերից` Համաշխարհային բանկից և Արժույթի միջազգային հիմնադրամից: Նա «փայլուն» կատարեց, նույնիսկ գերակատարեց իր առջև դրված առաջադրանքը` «Նաիրիտը» չաշխատեց ու արտադրանք չտվեց երկար տարիներ այն պարագայում, երբ շուկան բաց էր: Կոլեկտիվը` բարձր որակավորում ունեցող մասնագիտության տեր մարդիկ, վերջնականապես դարձան գործազուրկ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Առաքելյանը: Նրա խոսքով՝ Համաշհարհային բանկի վերջին աուդիտով էլ փորձեց տապանաքար դնել «Նաիրիտի» վրա:

«Ներկայիս վարչապետի կողմից իր նախորդի կործանարար գործը շարունակելը երևաց, երբ նա ու իր նախարարն այս տարեսկզբին անտեսեցին սլովակ ներդրողների կողմից ստեղծված՝ եվրոպական կոնսորցիումի ներկայացրած ներդրումային ծրագրերը: Ընդ որում՝ խոսքը շատ ավելի քիչ գումարի մասին էր, քան փորձում են այսօր ներկայացնել ՀԲ-ն և ՀՀ վարչապետը: Եվրոպայում անձամբ եմ հանդիպել ներդրողների հետ և տեղյակ եմ, թե՛ նրանց այն ժամանակվա ոգևորությանը, թե՛ ներկայիս հիասթափությանը»,- հավելեց Առաքելյանը:

Ինչ վերաբերում է ներդրող հայտնվելու պարագայում գործարանի պարտքերը սառեցնելուն, ապա դա էլ, մեր զրուցակցի խոսքով, «վարչապետական շուստրի քայլ է», քանի որ «իրեն հարգող որևէ ներդրող երբևէ չի փակի պետականորեն կազմակերպված թալանից գոյացած պարտքը, լինի այն «սառեցված», բայց, միևնույն է, հետագայում «տաքացված»:

Ամեն դեպքում, Առաքելյանի խոսքով, ընդհանրապես հայտարարել, որ «Նաիրիտը» ապագա չունի, նշանակում է զուրկ լինել Հայաստանի տնտեսության ապագայի հանդեպ պատկերացումներից, և ցավալի է, որ նման եզրահանգման եկածները զբաղեցնում են բարձր պաշտոններ ու տնօրինում հազարավոր մարդկանց ճակատագրեր:

Այսինքն՝ Դուք իրատեսակա՞ն եք համարում գործարանի վերագործարկումը, եթե կառավարությունը և համապատասխան անձինք չվանեն պոտենցիալ ներդրողներին, հարցրինք Առաքելյանից: «Ոչ թե ես, այլ ներդրողները, որոնք մի քանի անգամ այցելեցին Հայաստան, սակայն արժանացան կառավարական «սառը» վերաբերունքի: Եվ այսօր էլ, եթե իրական աուդիտ արվի` ներկայացվեն իրական պարտքերը և սառեցվեն, ինչպես նաև տրվի պետական երաշխավորություն, ինչպես ժամանակին տրվել էր անհայտ ծագում ունեցող օֆշորային ընկերությանը, համոզված եմ՝ կլինեն ներդրողներ: Իսկ ներդրողից լավ ոչ ոք չի կարող հաշվել այդ գործարքի նպատակահարմարությունը»,- եզրափակեց Հարություն Առաքելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում