Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ոստիկանապետի թիկնազորի պետը սանիկին օգնում է 5 հոգանոց ընտանիքն անօթևան թողնել

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է «Բողոք երկրի սրտից» հաղորդաշարի հերթական թողարկումը:

Հանրապետության հրապարակում իր բողոքն է արտահայտում Երևանի բնակչուհի Նինել Խաչատրյանը: Նա պնդում է, որ տեգրոջ որդին իրենց 5 հոգանոց ընտանիքին խարդախությամբ փորձում է վտարել Բուռնազյան 129 հասցեում գտնվող տնից: Նա պատմեց, որ 3 տարի առաջ նամակ են ստացել, որում նշված է եղել, որ պետք է լքեն տունը, քանի որ այն պատկանում է տեգրոջ որդուն՝ Արմեն Հարությունյանին: Հետագայում պարզվել է, որ 1989 թ.-ին կտակ է եղել, բայց դրա մասին իր ամուսինը և ընդհանրապես ոչ ոք չի իմացել, այն օրինական ուժի մեջ չի մտել, չի վավերացվել սահմանված ժամկետում.

«23 տարի անց ցանկացել է 1951թ.-ից այդ տանն ապրող հորեղբորը և նրա ընտանիքին վռնդել: Նոտար Էմմա Շաբոյանի միջոցով անօրինական կերպով 23 տարի անց օրինականացրել են այն»,- մանրամասնեց տիկինը:

Գործը հասել է դատարան. «Երեմ Եսոյանը այնպիսի դատ անցկացրեց՝ զարմանալու էր. մեզ ոչ ոքիս ոչ մի բառ չհարցրեց, մենք կարծես հյուր լինեինք նստած, 3 նմանատիպ դատից հետո կայացվեց մեզ վտարելու որոշում»:

Նինել Խաչատրյանի դուստրը՝ Լուսինե Հարությունյանը, մանրամասնեց, որ վճիռը բողոքարկել է, Վերաքննիչը մասամբ հայցը բավարարել է, բայց կտակը թողել է օրինական ուժի մեջ, այնուհետև դիմել են Վճռաբեկ, հայցը բավարավել է, ուղարկվել առաջին ատյանի դատարան, սպասում են դատական առաջին նիստի կայացմանը:

Լուսինե Հարությունյանի խոսքով ՝ հորեղբոր որդին պարբերաբար սպառնում է, փորձում սահմանափակել իրենց իրավունքները տան մասով՝ չնայած նրան, որ իրենք են տունը շենացրել, վերանորոգել, տարիներ շարունակ հարկեր վճարել. «Սպառնում է իր քավորով՝ Արշակով, որ ոստիկանապետի ախրաննիկն է, ասում ա՝ ես ամեն ինչ կանեմ, կհասնեմ իմ ուզածին, Վովա Գասպարյանն իմ թիկունքին է»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում