Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, որ Գյումրիում Ղարիբջանյանի խճուղում հրդեհ է բռնկվել քաղաքային թիվ երկու գերեզմանատան հարակից տարածքում` խաղատան դիմաց:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես մեզ փոխանցեցին Գյումրու արտակարգ իրավիճակների վարչությունից՝ ունեցած տեղեկությունների համաձայն, տուժողներ չկան: