Հունական ընկույզ և նուշ
Պարունակում են օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք բարձրացնում են ուղեղի այն մասի աշխատանքը, որը հավասարակշռում է տրամադրությունը:
Ցածր յուղայնությամբ կաթնամթերքներ
Կաթնային շաքարը ակնթարորեն բարձրացնում է էներգիան, իսկ սպիտակուցները հագեցնում են քաղցը:
Ավոկադո և ձիթապտղի յուղ
Դրանց օգտագործումը բթացնում է սովի զգացումը: Ավոկադոն հարուստ է կալիումով, որը կարգավորում է երիկամների աշխատանքը, զարկերակային ճնշումը և օգնում օրգանիզմին նոր բջիջներ արտադրելուն:
Հապալաս
Հապալասը հակաօքսիդանտներով հարուստ մթերք է: Այն նպաստում է ուղեղի նոր բջիջների աճին:
Մուգ շոկոլադ՝ 90%-անոց բնական կակաոյից
Այն ազատում է սթրեսից, ինչպես նաև իջեցնում է արյան բարձր ճնշումը:
Ցիտրուսներ
Ցիտրուսները ակտիվացնում են օրգանիզմը: Բնական շաքարը մարսվում է 30 րոպեի ընթացքում, որը տալիս է էներգիա: Ուտելուց առաջ կես գրեյփֆրուտը կօգնի նիհարելուն: